
Մարտի 29-ին՝ Նինոծմինդայի մարզադահլիճում կայացել են «Դպրոցական մարզական օլիմպիադա 2025»-ի շրջանակներում սեղանի թենիսի մարզային մրցումները, որտեղ Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղի հանրային դպրոցի աղջիկների թիմը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ Այս մասին տեղեկացնում է Ախալքալաքի քաղաքապետարանը։
Նինոծմինդա քաղաքում Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարծախ գյուղի հանրային դպրոցի աղջիկների թիմը հաջողությամբ է հանդես եկել սեղանի թենիսի տարածաշրջանային մրցաշարում և զբաղեցրել երկրորդ տեղը։
Հաղթող թիմերը Նինոծմինդայի քաղաքապետարանի կողմից պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով և գավաթներով։
Ախալքալաքի մարզիկների մասնակցությունը մարզային խաղերին կազմակերպել էր քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, հուշարձանների պահպանության, երիտասարդության հարցերի, զբոսաշրջության զարգացման և գենդերային հավասարության վարչությունը։