
Վրաստանի առանձին շրջաններում մարտի 29-ին 30-ին և 31-ին շրջանների զգալի մասերում սպասվում է կարճատև անձրև և կայծակ։
Թբիլիսիում մարտի 29-30-ը կդիտվի ամպամած եղանակ, իսկ մարտի 31-ին սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +22, +24 աստիճան։
Արևելյան Վրաստանի բարձր լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) մարտի 26-27-ին սպասվում է կարճատև անձրև և կայծակ, իսկ մարտի 31-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +10, +15 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Փասանաուրի) մարտի 29-30-ը սպասվում է թույլ անձրև, իսկ մարտի 31-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլին +23 աստիճան։
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) մարտի 29-30-ը առանձին վայրերում հնարավոր է թույլ անձրև: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +25, +27 աստիճան, իսկ մարտի 31-ին կնվազի մինչև +17 աստիճան։