Վրաստանի պետական ​​դպրոցներում կավելացվեն 1 832 արտաքին և 2 548 փակ տեսախցիկներ: 2025 թվականի ընթացքում նախատեսվում է մի շարք հանրակրթական դպրոցների տեսահսկման համակարգ գնել,- հայտնում է bpn.ge-ն։

Տեսահսկման համակարգերի գնման և դրանց տեղադրման մրցույթը հայտարարվել է մարտի 26-ին և դրա հաշվարկային արժեքը կազմում է 4 910 000 լարի։

Միաժամանակ փաստաթղթում նշվում է, որ կառավարությունը գնում է.

  • 1832 միավոր արտաքին տեսախցիկ (միավորի արժեքը 680 լարի)
  • 2548 միավոր ներքին տեսախցիկ (միավորի արժեքը 650 լարի)
  • 159 միավոր ցանցային ձայնագրիչ (32 ալիք)՝ (միավորի գինը 2480 լարի), և ավելին…

Մրցույթի պայմանների համաձայն՝ մատակարարը պարտավոր է իր միջոցների հաշվին ապահովել ապրանքների առաքումը յուրաքանչյուր դպրոց հարակից ծառայություններով (տեղադրում/կարգավորում) և համապատասխան ծառայության մատուցումը երաշխիքային ժամանակահատվածում։

Տեսախցիկների գնման հայտերի ընդունումը կսկսվի ապրիլի 2-ին և կավարտվի ապրիլի 4-ին։