
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկություն է հրապարակել մարտի 25-27-ին Վրաստանում սպասվող եղանակի մասին։
Մարտի 25-ին Վրաստանում կպահպանվի չոր եղանակը, իսկ մարտի 26-27-ին առանձին շրջաններում հնարավոր են կարճատև տեղումներ։
Թբիլիսիում մարտի 25-ին կդիտվի պարզ եղանակ, 26-27-ին հնարավոր է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +17, +19 աստիճան։
Արևելյան Վրաստանի բարձր լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) մարտի 26-27-ը սպասվում է հիմնականում տաք, առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը +7, +12 աստիճան է։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Փասանաուրի)՝ մարտի 26-27-ը սպասվում է հիմնականում տաք և ամպամած եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +12, +17 աստիճան տաքություն։
Ափամերձ շրջաններ (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) մարտի 26-27-ը սպասվում է հիմնականում տաք եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկը՝ +22, +24 աստիճան։