Մոսկվայի Տնտեսագիտական բարձրագույն դպրոցի 2-րդ կուրսի ուսանող Արտո Սահարյանը Ախալքալաքի մունիցիպալիտետի Կումուրդո գյուղից մասնակցել է մարզական ուսանողական առաջնությանը և նվաճել 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ։

Արտո Սահարյանը սովորում է Ռուսաստանի բարձրագույն տնտեսագիտական դպրոցում, երկու տարի առաջ ավարտել է Ախալքալաքի 5-րդ հանրային (այսպես կոչված՝ գիշերօթիկ) դպրոցը, դպրոցից հետո դիմել է և՛ վրացական բուհեր, և՛ «Ռոսգոսոտրուդնիչեստվո» ծրագրով՝ ռուսական բուհեր, երկու ծրագրերն էլ ընդունվելով՝ ընտրել է համալսարանը Ռուսաստանում։ Մինչ դպրոցն ավարտելը Արտոն մի քանի տարի զբաղվել է ըմբշամարտով Դիլիսկա գյուղում։

Մոսկվայի ուսանողների սպորտային առաջնությունում նա մասնակցել է մի քանի մարզաձևերում և ի վերջո հասել բարձր արդյունքների։

Այսպիսով, ծանրամարտում՝ ծանրաձողը բարձրացնելով, 71 կգ ուսանողների միջև նա գրավել է առաջին տեղը՝ բարձրացնելով 140 կգ կշռող ծանրաձողը։

Ձգում վարժությունում, նույն քաշային կարգում, նա նույնպես զբաղեցրել է 1-ին տեղը՝ կատարելով 37 ձգում։

Մրցավազքում նա գրավել է երրորդ տեղը։

97bb2b45-bdb4-46eb-9ce5-25e05f08e414