Ըստ ուսումնական օրացույցի՝ գարնանային արձակուրդները կտևեն մինչև մարտի 14-ը, իսկ ուսումնական գործընթացը կվերսկսվի մարտի 17-ին։

Այս տարի հանրակրթական դպրոցների աշակերտները կունենան 10-օրյա արձակուրդ, քանի որ մարտի 8-ը շաբաթ օր է: Սա նշանակում է, որ դպրոցները փակ են լինելու մարտի 7-ից, իսկ ուսումնական գործընթացը կվերսկսվի մարտի 17-ից, քանի որ մարտի 15-ին և 16-ին հանգստյան օրերին են ընկնում։

Մինչև ուսումնական տարվա ավարտը դպրոցականները գարնանային կարճատև արձակուրդ կունենան ապրիլի 18-ից մինչև ապրիլի 21-ը ներառյալ։