
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2025 թվականի փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 958 հարգի ոսկյա նշանադրության մատանու արժեքն աճել է 33%-ով։
Business Press News-ն արդեն գրել է, որ համաշխարհային բորսաներում ոսկու գնի ռեկորդային աճին զուգահեռ թանկարժեք մետաղի ինքնարժեքն աճել է նաև Վրաստանում։
Ներկայումս համաշխարհային բորսաներում ոսկու մեկ ունցիայի գինը 2 911 դոլլար է։ Ըստ Gold Prices-ի մարտի 9-ի դրությամբ, ոսկու գները տարեկան կտրվածքով աճել են 34%-ով, ընդ որում գինն աճել է 2,4%-ով ընդամենը մեկ ամսում, իսկ վերջին հինգ տարիների ընթացքում ոսկու գինը ողջ աշխարհում աճել է 74%-ով: