Այսօր՝ մարտի 7-ին, գարնանային արձակուրդներից առաջ Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոցում նշվեց գարնան, մայրության ու գեղեցկության տոնը։ Տարբեր դասարանների աշակերտները` տարրականից մինչև բարձր, երգեցին, պարեցին, ասմունքեցին՝ վրացերեն և հայերեն լեզուներով: Նրանք ուսուցիչների համար տոն էին կազմակերպել, նաև շնորհավորեցին իրենց մայրերին և բոլոր կանանց։

IMG_1899

Տարբեր տարիքի, հասակի և տարբեր դասարանների տղաներ և աղջիկներ ընթերցեցին բանաստեղծություններ գարնան, մայրերի, ուսուցիչների և շատ ավելիի մասին: Երեխաները շատ էին ջանացել ուրախացնել իրենց ուսուցիչներին։

IMG_1909

Կազմակերպիչներն ու աշակերտները ստեղծել էին ծառ՝ հայտնի «կանանց, ովքեր փոխել են աշխարհը»։

IMG_1907

«Մայրության և գեղեցկության տոնին պատրաստվել ենք մեծ ոգևորությամբ և սիրով, այս միջոցառումը նվիրում ենք մեր սիրելի մայրիկներին», – ասում է 8-րդ դասարանի աշակերտուհի Գայանե Երանոսյանը։

Միջոցառումը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Թագուշ Սարգսյանը՝ վրացերեն լեզվի ուսուցիչներ` Ելենա Լազարաշվիլի և Նանա Խուփենիայի, ինչպես նաև երգ-երաժշտության ուսուցիչներ` Աիդա Բանդիկյանի և Նունե Ափոյանի աջակցությամբ։

«Մեր այսօրվա միջոցառումը նվիրված է գեղեցկության և մայրության տոնին, որը հիմնադրվել է 1910 թվականին հեղափոխական Կլարա Ցետկինի նախաձեռնությամբ, իսկ 1991 թվականին Վրաստանում ընդունվել է Մայրության օրը (մարտի 3)՝ երկրի նախագահ Զվիադ Գամսախուրդիայի նախաձեռնությամբ։ Միջոցառմանը մասնակցում է ողջ դպրոցը՝ տարրականից մինչև ավագ դպրոց։

IMG_1880

Դպրոցի տնօրեն Գայանե Կարախանյանը շնորհակալություն հայտնեց աշակերտներին և ուսուցիչներին բոլորի համար նման տոն կազմակերպելու համար, ինչպես նաև շնորհավորեց բոլոր կանանց, մայրերին, աղջիկներին։

«Ինչպես գարունը նոր կյանք է տալիս բնությանը, այնպես էլ կինը նոր կյանք է տալիս նոր սերնդին, մաղթում եմ, որ կինը միշտ երջանիկ լինի», – միջոցառման ավարտին իր շնորհակալական խոսքում ասաց Գայանե Կարախանյանը։

IMG_1883