
Ուսումնական գործընթացը դադարեցվել է Աջարիայի, Գուրիայի, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո-Սվանեթիի դպրոցներում, – հայտնել են Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունից։
Նախարարության տվյալներով՝ ուսումնական պրոցեսը մասամբ է իրականացվում Սամեգրելո-Զեմո Սվանեթիի, Իմերեթիի, Սամցխե-Ջավախեթիի և Շիդա Քարթլիի հանրակրթական հաստատություններում։
Նախարարությունից պարզաբանել են, որ ձյան առատ տեղումների հետևանքով առաջացած խնդիրների վերացման և տուժած բնակչությանն աջակցելու ընթացքում հանրակրթական դպրոցներում զինծառայողների համար հատկացվել են համապատասխան տարածքներ:
Աջարիայի դպրոցներում և մանկապարտեզներում ուսումնական գործընթացը կվերսկսվի միայն մարտի 4-ին: Ասում է Աջարիայի կրթության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ առատ ձյան պատճառով փետրվարի 24-ից դասապրոցեսը կասեցվել է: