Վրաստանում փետրվարի 24-26-ը կպահպանվի համեմատաբար ցուրտ, ամպամած եղանակ, տեղ-տեղ կդիտվի տեղումներ։ Բարձր լեռնային շրջաններում, այդ թվում՝ Ախալքալաքում և Նինոծմինդայում, գիշերային ժամերին սառնամանիքները կհասնեն մինչև -23 աստիճանի, իսկ ցերեկային ժամերին՝ -10 աստիճանի:

Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։ Արևելյան Վրաստանի բարձր լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) տեղ-տեղ սպասվում է ձյուն, հնարավոր է բուք և մառախուղ, քամին կփչի արևմտյան ուղղությամբ՝ 10-15 մ/վրկ, տեղ-տեղ ցերեկը՝ 20-25 մ/վրկ, իսկ գիշերը -13°, -23° սառնամանիք կլինի, իսկ ցերեկը -5°, -10°։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխա, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) տեղ-տեղ սպասվում է ձյուն, հնարավոր է բուք և մառախուղ, քամին կփչի արևմտյան ուղղությամբ՝ 10-15 մ/վրկ, ցերեկը՝ 20-25 մ/վրկ։ Գիշերը սպասվում է  -5°, -15° սառնամանիք, իսկ ցերեկը՝ -1°, -6°։