Փետրվարի 24-ին Փոթիի հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը դադարեցվում է, իսկ մանկապարտեզներում 2 օրով՝ փետրվարի 24-ին և 25-ին։ Այս մասին հայտնում է Փոթիի քաղաքապետարանը:

Ինչպես հայտնում է Փոթիի քաղաքապետարանի պաշտոնական էջը, ինտենսիվորեն մաքրվում են ճանապարհներն ու մայթերը, իսկ տեխնիկան աղ է շաղ տալիս։

Փետրվարի 23-ին 6000 բաժանորդ մնացել է առանց էլեկտրականության։ Վերականգնողական աշխատանքների արդյունքում երեկոյան ժամը 17:00-ին դրությամբ վերականգնվել է հոսանքի մատակարարումը:

«Սպասվող վատ եղանակի պատճառով՝ երկուշաբթի և երեքշաբթի Փոթիի մանկապարտեզներում ժամանակավորապես դադարեցվում է ուսումնական գործընթացը: Բացի այդ, փետրվարի 24-ին ուսումնական գործընթացը կդադարեցվի նաև Փոթիի հանրային դպրոցներում: Մունիցիպալ ծառայությունները ուժեղացված ռեժիմով շարունակում են աշխատել», – տեղեկանում ենք Փոթիի քաղաքապետարանի տարածած հայտարարությունից։