Փետրվարի 23-25-ին արևմտյան Վրաստանում կրկին ձյուն է սպասվում, տեղ-տեղ առատ։ Առափնյա շրջաններում ուժեղ քամի, իսկ ծովում 4-6 բալանոց փոթորիկ։ Այս մասին տեղեկությունը տարածում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Տեղեկության համաձայն` Վրաստանի լեռնային և բարձրլեռնային շրջաններում տեղ-տեղ մառախուղ, բուք և ձնահյուսի վտանգ կա, ճանապարհներին՝ մերկասառույց, էլեկտրահաղորդման գծերի սառցակալում։

Գործակալությունը զգուշացնում է` առատ ձյան, վատ տեսանելիության, բքի, տեղ-տեղ մերկասառույցի և ձնահյուսի վտանգի պատճառով ճանապարհների որոշ հատվածներում հնարավոր է երթևեկության սահմանափակումներ: