Երեկ՝ փետրվարի 20-ին, Սպասարկման գործակալությունը տարածել էր տեղեկություն, ըստ որի` առատ ձյան և տեղումների պատճառով Սպասարկման գործակալության Ախալցիխեի կառուցվածքային ստորաբաժանումում վարորդական իրավունքի գործնական քննության երկրորդ փուլը (քաղաքային) դադարեցվել էր։

Այսօր արդեն Սպասարկման գործակալությունը նշված թեմայի հետ կապված տարածել է հետևյալ տեղեկությունը․

«Տեղեկացնում ենք, որ առատ ձյան պատճառով Սպասարկման գործակալության մի քանի կառուցվածքային ստորաբաժանումներում վարորդական իրավունքի վկայականի գործնական քննություններն այս պահին ընդհատումներով են անցկացվում։ Մաքրման աշխատանքները շարունակվում են»։

Փետրվարի 21-ի առավոտվա տվյալներով Ախալքալաքում դիմորդները գործնական քննության առաջին փուլը (դաշտը) կկարողանան հանձնել ժամը 14:00-ից։

«Տեղեկացնում ենք, որ գործնական քննության երկրորդ փուլի համար գրանցված թեկնածուները չեն որակազրկվի և կպահպանվի նրանց վճարված ամբողջ գումարը։ Թեկնածուները քննության կոնկրետ ամսաթվի մասին մանրամասն կտեղեկացվեն փուլ առ փուլ: Նշենք, որ առատ ձյան պատճառով քննական գործընթացը կարող է հետաձգվել նաև գործակալության այլ կառուցվածքային ստորաբաժանումներում։ Խնդրում ենք, մինչ քննությունը հանձնելը դիմել մեր թեժ գծին՝ 1272», – լրացման կարգով ընդգծված է Սպասարկման գործակալության տարածած տեղեկության մեջ։

Փետրվարի 21-ի ժամը 16։00 տվյալներով, Jnews-ին տեղեկացրեցին, որ Ախալքալաքի փակ հրապարակում քննություններն անցկացվում են, Ախալցիխեում նույնպես քննությունների ընդհատումներ չունեն։