Կենդանի այծերի և ոչխարների ներմուծումը Վրաստան նվազել է։ 2024 թվականին երկիր է ներմուծվել 354 տոննա կենդանի ոչխար և այծ, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 1 միլիոն ԱՄՆ դոլարը։ 2023 թվականին ներմուծվել է 1 475 տոննա կենդանի այծ և ոչխար՝ 1,6 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ։

Ըստ Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալների՝ 2024 թվականին կենդանի այծ և ոչխար երկիր է ներկրվել միայն Հայաստանից, մինչդեռ 2023 թվականին ներմուծման մեջ հիմնական տեղը զբաղեցնում էր Ռուսաստանը (1397 տոննա՝ $1,32 մլն), իսկ Հայաստանի (165 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ 72 տոննա) և Մեծ Բրիտանիայի (135 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ 5 տոննա) դերը համեմատաբար քիչ է եղել։

Ներմուծման հետ մեկտեղ նվազել են նաև տեղական արտահանման ծավալները։ Օրինակ՝ 2024 թվականին արտահանվել է 9 577 տոննա կենդանի այծ և ոչխար՝ ավելի քան 36 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։

Սա այն դեպքում, երբ 2023 թվականին 14,887 տոննա (44 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ) կենդանի այծ և ոչխար է արտահանվել:

Հարկ է նշել նաև, որ տեղական ոչխարներն ու այծերը հիմնականում արտահանվում են Սաուդյան Արաբիա և Ադրբեջան, իսկ մյուս երկրների մասնաբաժինը մեծ չէ։

Մասնավորապես, վրացական ոչխարների և այծերի արտահանման շուկաները 2024 թվականին հետևյալն են.

  • Սաուդյան Արաբիա՝ 4 162 տոննա 20,2 մլն դոլար արժողությամբ,
  • Ադրբեջան՝ 4 783 տոննա 14,2 մլն դոլար արժողությամբ,
  • Կատար՝ 722 հազար դոլար 193 տոննայի դիմաց,
  • Լիբանան՝ 700 հազար դոլար 315 տոննայի դիմաց,
  • Իրան՝ 237 հազար դոլար 62 տոննայի դիմաց,
  • Իրաք՝ 193 հազար դոլար 62 տոննայի դիմաց։