Վրաստանի հանրակրթական դպրոցներում 2024-2025 ուսումնական տարվա գարնանային մեկշաբաթյա արձակուրդը կմեկնարկի մարտի 8-ից:
Ուսումնական օրացույցի համաձայն՝ գարնանային արձակուրդը կտևի մինչև մարտի 14-ը, դասապրոցեսը կվերսկսվի մարտի 17-ից:
Այս տարի հանրային դպրոցների աշակերտները կունենան 10-օրյա արձակուրդ, քանի որ մարտի 8-ը շաբաթ օր է։ Իսկ դա նշանակում է, որ դպրոցները փակ կլինեն արդեն մարտի 7-ից, և ուսումնական գործընթացը կվերսկսվի մարտի 17-ին, քանի որ մարտի 15-16-ը շաբաթ-կիրակի օրեր են։
Ինչ վերաբերում է մասնավոր դպրոցներին, ապա նրանք ինքնուրույն են սահմանում արձակուրդային օրերն ու ժամկետները։
Ընդգծենք, որ ուսումնական տարվա ընթացքում արձակուրդային օրերը սահմանված են նախապես, և այս ամսաթվերը կարգավորվում են օրենքով։
Գարնանային արձակուրդից բացի, դպրոցներում դասապրոցես չի անցկացվի նաև հետևյալ օրերին.
- մարտի 3-ին Վրաստանում նշվում է մայրերի օրը,
- ապրիլի 9-ը ազգային միասնության, քաղաքացիական համաձայնության և հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր ն է,
- ապրիլի 18-21-ին Զատկական տոները,
- մայիսի 9-ը ֆաշիզմի դեմ հաղթանակի օրն է,
- մայիսի 12-ը Սուրբ Աստվածածնի վերափոխման օրն է,
- մայիսի 26-ին Վրաստանը նշում է անկախության օրը։