
Վրաստանում փետրվարի 11-12-ը կպահպանվի համեմատաբար ցուրտ եղանակ, առանձին վայրերում հնարավոր են տեղումներ։ Փետրվարի 13-ին լեռնային շրջաններում սպասվում է անձրև և ձյուն։
Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Թբիլիսիում օդերևութաբանները փետրվարի 11-12-ին թույլ տեղումներ են կանխատեսում։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +6,+8 աստիճան։
Արևելյան Վրաստանի բարձր լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո)
սպասվում է ձյուն, հնարավոր է նաև մառախուղ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի -2,-4 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) տեղ-տեղ սպասվում է ձյուն։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +5.+7 աստիճան։