Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկատվություն է տարածում հատուկ սոցիալական կարգավիճակ ունեցող ուսանողների բարձրագույն և մասնագիտական կրթության համաֆինանսավորման մասին։ Նշենք, որ որոշ փոփոխություններ են կատարվել Ախալքալաքի քաղաքապետարանի 2025 թվականի սոցիալական փաթեթում։ Մասնավորապես, ուսանողների ֆինանսավորման մասով ավելացվել է համաֆինանսավորման առավելագույն չափը։

Ֆինանսավորումը պետք է տրամադրվի միայն հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններին (բակալավրիատի և այսպես կոչված «1+4» ծրագրի համար) և հավատարմագրված քոլեջներին ինչպես Վրաստանում, այնպես էլ արտերկրում։ Ախալքալաքի քաղաքապետարանի որոշմամբ փոփոխություն է կատարվել 2025 թվականին ուսանողների կրթության ֆինանսավորման կանոններում։ Բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների ուսման վարձը կֆինանսավորվի տեղական բյուջեից 50%-ով։

Սոցիալական փաթեթի բոլոր փոփոխությունների մասին կարդացեք հետևյալ նյութում.

Փոփոխություններ Ախալքալաքի քաղաքապետարանի սոցիալական փաթեթում

Ուսման ֆինանսավորումը կսահմանվի մեկ ուսանողի համար մինչև 1125 (հազար հարյուր քսանհինգ) լարիի չափով, որը չի գերազանցում տարեկան ուսման վարձի 50%-ը:

Միանվագ օգնություն (օրացուցային տարին մեկ անգամ, մեկ ուսումնական տարվա համար) կտրամադրվի այն ուսանողին (մինչև 27 տարեկան), ով չի օգտվում պետական այլ ծրագրից, չի ստացել պետական դրամաշնորհ և համապատասխանում է հետևյալ չափանիշներից որևէ մեկին.

ա) ծնողազուրկ ուսանող/ուսանողներ, առանց կերակրողի,

բ) սահմանափակ կարողության կարգավիճակ ունեցող անձ՝ ուսանող (կտրուկ, զգալիորեն արտահայտված աստիճան),

գ) կֆինանսավորվեն բազմազավակ ընտանիքների ուսանողները (մինչև 27 տարեկան 4 և ավելի երեխաներ), ընտանիքից մեկ ուսանող,

դ) սոցիալապես անապահով ընտանիքի ուսանող, որը հաշվառված է Սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների միասնական շտեմարանում, և որի ընտանիքի վարկանիշային միավորը 0-ից 100000-ն է ներառյալ։ Յուրաքանչյուր ընտանիքից մեկ ուսանող կֆինանսավորվի,

ե) երեք և ավելի ուսանող ունեցող ընտանիքների ուսանողներ (ընտանիքի մեկ ուսանող կստանա ֆինանսավորում),

զ) Աշակերտը, որի ծնողը(ները) հաշմանդամ են (հստակ արտահայտված կարգավիճակ), ընտանիքից մեկ ուսանող կֆինանսավորվի,

է) միայնակ ծնողի կարգավիճակ ունեցող աշակերտ (անկախ տարիքից).

Ե՛վ մոր, և՛ հոր հետ ծնողազուրկ ուսանողը կֆինանսավորվի ուսման վարձի 50%-ով, ոչ ավելի, քան 2000 (երկու հազար) լարի, իսկ ընտանիքից մեկից ավելի ուսանողի դեպքում. յուրաքանչյուր հաջորդ ուսանողը կֆինանսավորվի 50%-ով, ոչ ավելի, քան 1125 (հազար հարյուր քսանհինգ) լարի:

Ներկայացվող փաստաթղթեր

ա) գրավոր դիմում (շահառու, շահառուի ընտանիքի անդամ կամ լիազորված այլ անձ),

բ) դիմողի և շահառուի նույնականացման քարտի պատճենը,

գ) տեղեկանք հավատարմագրված հաստատությունից, որում նշվում է պետական ֆինանսավորման բացակայությունը, ուսման ընթացքը, կրթաթոշակի չափը և համապատասխան հաստատության բանկային տվյալները։

Վճարումը կկատարվի անկանխիկ վճարման եղանակով՝ գումարը փոխանցելով հավատարմագրված հաստատության բանկային հաշվին։

Ախալքալաքի մունիցիպալիտետի 2025 թվականի բյուջեից սոցիալական աջակցության տրամադրման կանոնների մասին առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այս հղումով։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Ախալքալաքի մունիցիպալիտետի ուսանողները խնդրագիր էին ներկայացրել տեղական իշխանություններին, որտեղ բարձրաձայնել էին բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու հարցը։ Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն, ուսումնասիրելով խնդրագիրը, այն ուղարկել է քաղաքապետարան։ Սակայն, այս պահի դրությամբ, ուսանողները խնդրագրի պատասխանը դեռ չեն ստացել։

«Խնդրագրի հետ կապված դեռ կոնկրետ որոշում չկա: Այն, ինչ պաշտոնապես որոշվել է, արդեն մեր էջում կա: Ինչ վերաբերում է այս հարցի քննարկմանը, կտեսնենք: Գուցե լինի»,- պատասխանեց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։

Այս թեմայի շուրջ կարդացե՛ք.

Ախալքալաքի բյուջեից ուսանողների համար կրթաթոշակ կհատկացվի, թե՞ ոչ