Վրաստանում պարտադիր է ուսումնական հաստատությունների հավաստագրումը։ Հավաստագրման գործընթացը մեկնարկել է 2023 թվականին։ Ախալքալաքի մունիցիպալիտետի թվով 65 դպրոցներից ընդամենը 3-ը, իսկ Նինոծմինդայի մունիցիպալիտետի թվով 38 դպրոցներից ընդամենը 2-ը հավաստագրում ունի։

Ընդգծենք, որ դպրոցների հավաստագրման գործընթացը սկսվել է 2023 թվականին, և աստիճանաբար պետք է ավարտվի մինչև 2030-2031 ուսումնական տարվա սկիզբ։

2025 թվականի փետրվարի 3-ի տվյալներով, Վրաստանում կա 464 դպրոց, որոնք ստացել են հավաստագրում։ Ախալքալաքում և Նինոծմինդայում հավաստագրում են ստացել հետևյալ դպրոցները՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի Պտենիայի հանրային դպրոցը, Ախալքալաքի մունիցիպալիտետի Չունչխայի հանրային դպրոցը, Ախալքալաքի Ի․ Ճավճավաձեի անվան №3  հանրային դպրոցը, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկայի №3 հանրային դպրոցը և Նինոծմինդայի №4 հանրային դպրոցը։

Հավաստագրումն ուսումնական հաստատության կարգավիճակ ստանալու ընթացակարգ է, որի նպատակն է ապահովել համապատասխան գործունեության իրականացման համար անհրաժեշտ չափորոշիչների կատարումը՝ պետության կողմից ճանաչված կրթությունը հաստատող փաստաթուղթ տալու համար:

Դպրոցների համար կան հստակ և հատուկ որոշված չափորոշիչներ։ Դրանք են՝

ա) դպրոցական փիլիսոփայություն (դպրոցի առաքելությունը, տեսլականը և արժեքները, դպրոցի պլանավորումն ու զարգացումը),

բ) դպրոցական ծրագիր (ուսումնական պլանի մշակում, ուսումնական ծրագրի իրականացում, ուսումնական ծրագրերի մոնիթորինգ և գնահատում, ուսումնական պլանի վերանայում),

գ) ուսումնական գործընթացի վարչական և ենթակառուցվածքային աջակցություն (անձնակազմի կառավարում, անձնակազմի զարգացում, գործընթացների կառավարում, մարդկանց և գործընթացների անվտանգություն, նյութական ռեսուրսներ և ենթակառուցվածքներ, տեղեկատվական ռեսուրսներ, ֆինանսական ռեսուրսներ),

դ) աշակերտների աջակցություն (ուսանողների իրավունքների պաշտպանություն, ուսանողների աջակցության միջոցառումներ)։

Հանրակրթական հաստատության թույլտվության չափանիշներին համապատասխանությունը գնահատվում է չորս մակարդակի սանդղակով՝ «համապատասխանում է ստանդարտի պահանջներին», «մեծ մասամբ համապատասխանում է ստանդարտի պահանջներին», «մասամբ համապատասխանում է ստանդարտի պահանջներին» և «չի համապատասխանում ստանդարտի պահանջներին»։

Հանրակրթական հաստատության «փնտրող» կարգավիճակ  ճանաչելու դեպքում հանրակրթական հաստատությունը վճարում է հավաստագրման վճարը՝ հետևյալ չափով։

  • Միայն տարրական մակարդակի կրթական ծրագրի իրականացման դեպքում՝ Թբիլիսիի, Մցխեթայի և Ռուսթավիի մունիցիպալիտետներում տեղակայված ուսումնական հաստատությունների համար՝ 5 384,00 լարի, իսկ Վրաստանի այլ մունիցիպալիտետներում գտնվող ուսումնական հաստատությունների համար՝ 6 816,00 լարի։
  • Միայն հիմնական մակարդակի կրթական ծրագրի իրականացման դեպքում՝ Թբիլիսիի, Մցխեթայի և Ռուսթավիի մունիցիպալիտետներում տեղակայված ուսումնական հաստատությունների համար՝ 5 718.00 լարի, իսկ Վրաստանի այլ մունիցիպալիտետներում գտնվող ուսումնական հաստատությունների համար՝ 7 038.00 լարի։
  • Միայն միջնակարգ կրթական ծրագրի իրականացման դեպքում՝ Թբիլիսիի, Մցխեթայի և Ռուսթավիի մունիցիպալիտետներում տեղակայված ուսումնական հաստատությունների համար՝ 5 496,00 լարի, իսկ Վրաստանի այլ մունիցիպալիտետներում գտնվող ուսումնական հաստատությունների համար՝ 6 816,00 լարի։
  • Թբիլիսիի, Մցխեթայի և Ռուսթավիի մունիցիպալիտետներում տեղակայված ուսումնական հաստատությունների համար միայն տարրական և հիմնական կամ միայն տարրական և միջնակարգ կրթական ծրագրերի իրականացման դեպքում՝ 7 496,00 լարի, իսկ Վրաստանի այլ մունիցիպալիտետներում գտնվող ուսումնական հաստատությունների համար՝ 9 038,00 լարի։
  • Միայն հիմնական և միջնակարգ մակարդակների կրթական ծրագրերի իրականացման դեպքում՝ Թբիլիսիի, Մցխեթայի և Ռուսթավիի մունիցիպալիտետներում տեղակայված ուսումնական հաստատությունների համար՝ 7 273.00 լարի, իսկ Վրաստանի այլ մունիցիպալիտետներում գտնվող ուսումնական հաստատությունների համար՝ 8 927.00 լարի։
  •  Հանրակրթության տարրական, հիմնական և միջնակարգ մակարդակների կրթական ծրագրի իրականացման դեպքում Թբիլիսիի, Մցխեթայի և Ռուսթավիի մունիցիպալիտետներում տեղակայված ուսումնական հաստատությունների համար՝ 9 162,00 լարի, իսկ Վրաստանի այլ մունիցիպալիտետներում գտնվող ուսումնական հաստատությունների համար՝ 11 372,00 լարի։

Հավաստագրման կամ այն մերժելու որոշումը կայացվում է հավաստագրման վճարի վճարումը հաստատող փաստաթուղթը պաշտոնապես Կենտրոնին ներկայացնելուց 180 օրացույցային օրվա ընթացքում։ Հանրակրթական հաստատության հավաստագրոմը հաստատող թույլտվությունը տրվում է 9 տարի ժամկետով։ Իսկ հավաստագրման հայտի վերանայման վճարը կազմում է 500 լարի։