Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ հունվարի 28-ից մինչև այս շաբաթվա վերջ Վրաստանում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ։

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Թբիլիսիում տեղումներ չեն լինի։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +9, +11 աստիճան։

Առափնյա շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա մինչև +15, +17 աստիճան։

Արևելյան Վրաստանի բարձր լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) տեղ-տեղ տեղումներ կլինեն։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի մինչև +4, +6 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի մինչև +7, +9 աստիճան։

Արևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում (Զեստաֆոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) կանխատեսվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա մինչև +16, +18 աստիճան։

Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիատուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոտիի լեռնանցք) սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի մինչև +10, +12 աստիճան, իսկ գիշերը կնվազի մինչև +9, +11 աստիճան։