
Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալության տվյալներով՝ հունվարի 21-ից մինչև շաբաթվա վերջ Վրաստանում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ:
Ըստ կանխատեսումների՝ Թբիլիսիում տեղումներ չեն լինի: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +8, +10 աստիճան։
Արևելյան Վրաստանի բարձրադիր գոտիներում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) հնարավոր են տեղումներ ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի -3, +2։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) հնարավոր են տեղումներ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +1, +6։