Վրաստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2024 թվականի նոյեմբերի դրությամբ Վրաստանն ամենամեծ պարտքն ունի Ֆրանսիային, որին հաջորդում են Գերմանիան, Ճապոնիան և այլն։
- Ֆրանսիա՝ 770,3 մլն ԱՄՆ դոլար
- Գերմանիա՝ 568,4 մլն ԱՄՆ դոլար
- Ճապոնիա՝ 125,8 մլն ԱՄՆ դոլար
- Ավստրիա՝ 11,1 մլն ԱՄՆ դոլար
- Քուվեյթ՝ 10,08 մլն ԱՄՆ դոլար
Բացի այդ, Վրաստանը Ռուսաստանին պարտք է 7,870 մլն դոլար, Թուրքիային՝ 2,242 մլն դոլար, Ղազախստանին՝ 1,252 մլն դոլար և այլն։
Ըստ խոշոր պարտատերերի 2024 թվականի նոյեմբերի դրությամբ.
- Ասիական զարգացման բանկ (ԱԶԲ)՝ 2,263 մլրդ. դոլար
- Համաշխարհային բանկ, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ (ՎԶՄԲ)՝ 1,633 մլրդ. դոլար
- Եվրոպական ներդրումային բանկ (EIB)՝ 1,081 մլրդ. դոլար
- Համաշխարհային բանկ, Միջազգային զարգացման ասոցիացիա (ՄԶԱ) ՝ 488,4 մլն. դոլար
- Արժույթի միջազգային հիմնադրամ (ԱՄՀ)՝ 177,4 մլն. դոլար
Նշենք, որ 2024 թվականի նոյեմբերի դրությամբ Վրաստանի պետական արտաքին պարտքը գերազանցել է 8,642 միլիարդ դոլարը (24,021 միլիարդ լարի՝ այսօրվա փոխարժեքով): Սա 3,513 մլն դոլարով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մասնավորապես, Վրաստանի ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն, 2023 թվականի նոյեմբերի դրությամբ պետական պարտքի ծավալը կազմել է 8,646 մլրդ դոլար, այն ժամանակվա փոխարժեքով՝ 23,455 մլրդ լարի։
Նյութը՝ bizzone.info-ից