Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում դեկտեմբերի 6-9-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։

Գործակալության տվյալներով՝ մինչև դեկտեմբերի 10-ը Վրաստանում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ։

Թբիլիսիում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +8, +10 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի 0,+5 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +4, +9 աստիճան։