Հասարակություննորություններ 22 Հուլիսի, 2025 • Ստաժավորում Jnews-ում՝ հետագա աշխատանքի տեղավորման հնարավորությամբ

Jnews-ը հայտարարում է ընդունելություն ստաժավորման ծրագրին։ Ծրագրի արդյունքում լավագույն թեկնածուները կընդունվեն աշխատանքի Jnews-ի թիմում:

Եթե Դուք փնտրում եք աշխատանք, որը կծառայի հանրային շահին, եթե ակտիվ եք և ցանկանում եք փոխվել ու փոխել դեպի լավը, եթե չունեք քաղաքական նախասիրություններ և կարող եք օբյեկտիվորեն նայել ամեն ինչին, ապա մենք սպասում ենք հենց Ձեզ։

Մեկամսյա ստաժավորման՝ վերապատրաստման և գործնական աշխատանքի արդյունքում այն թեկնածուները, ովքեր առավել հարմար են այս աշխատանքի համար, կմիանան Jnews-ի թիմին։

Մենք թափուր աշխատատեղեր ունենք հետևյալ հաստիքների համար.

լրագրող

• վաճառքի մասնագետ

• ֆանդրայզեր և այլն:

Ստաժավորման արդյունքում կարող են աշխատանքի ընդունվել 1-ից 2 հոգի՝ կախված նրանց հմտություններից։ Jnews-ն իրեն իրավունք է վերապահում չընդունել և ոչ մի թեկնածուի, եթե համապատասխան թեկնածուներ չլինեն: Ամեն ինչ կախված է Ձեզանից:

Կարևոր ժամկետներ

• Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 3-ը

• Ծրագիրը՝ օգոստոսի 4-ից

• Որոշումների կայացում՝ սեպտեմբերի 12-ից 19-ը

Թեկնածուների անհրաժեշտ հմտությունները և գիտելիքները

• Բարձրագույն կրթություն (բանասիրական (հայերեն, վրացերեն կամ ռուսերեն), սոցիոլոգիա, միջազգային հարաբերություններ, լրագրություն, բիզնես մենեջմենթ կամ այլ)

• Հաղորդակցման հմտություններ

• Թիմային աշխատանք

• Ակտիվություն

Ծրագիր

  • Լրագրության թրեյնինգներ
  • Քաղաքացիական ներգրավվածության վերաբերյալ թրեյնինգներ
  • Թրեյնինգներ՝ ելնելով մասնակիցների հետաքրքրություններից
  • Վաճառքներ և գովազդային գործնեություն
  •  Հանդիպումներ՝ ելնելով մասնակիցների հետաքրքրություններից
  • Գործնական աշխատանք

Ինտենսիվություն

• Թրեյնինգներ և հանդիպումներ շաբաթական 2 անգամ (մոտ 2 ժամ յուրաքանչյուրը)

• Գործնական աշխատանք (անհատական)

Ինչպես դիմել

Եթե հետաքրքրված եք մեր ծրագրով, ապա կարող եք Ձեր հայտն ուղարկել jnews.ge@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև օգոստոսի 3-ը՝ ժամը 23:59-ը։ Դիմումը պետք է ներառի CV, մոտիվացիոն նամակ, անձը հաստատող փաստաթուղթ (ID քարտ, անձնագիր):

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝