Վիճակագրության ազգային բյուրոյի տվյալներով՝ ԵՄ-ից ներմուծումն աճել է 15%-ով, իսկ արտահանումը կրճատվել է 32%-ով։
2024 թվականին Վրաստանը ԵՄ-ից գնել է 2,8 միլիարդ դոլարի արտադրանք, իսկ 2023 թվականի նույն ժամանակահատվածում՝ 2,4 միլիարդ դոլարի:
Թոփ 5 ապրանքները, որոնք Վրաստանը գնում է Եվրամիությունից.
- թեթև մարդատար ավտոմեքենաներ՝ 431,8 մլն դոլար
- նավթ և նավթամթերք՝ 273 մլն դոլար
- դեղորայք՝ 194,7 մլն դոլար
- բեռնատար ավտոմեքենաներ՝ 68,1 մլն դոլար
- հեռախոսային սարքավորումներ՝ 52,6 մլն դոլար
Ներմուծման ցուցանիշները, ընդհակառակը, նվազում են։ Այսպես, 2024 թվականի հունվար-օգոստոսին Վրաստանը Եվրամիություն է ուղարկել 342,2 մլն դոլարի արտադրանք, իսկ 2023 թվականի նույն ժամանակահատվածում ՝ 506,4 մլն դոլարի։
Թոփ 5 ապրանքները, որոնք Վրաստանը վաճառում է Եվրամիությանը.
- նավթ և նավթամթերք՝ 26,5 մլն դոլար
- պարարտանյութ՝ 25,3 մլն դոլար
- թանկարժեք մետաղների հանքաքարեր և խտանյութեր՝ 25,1 մլն
- ընդեղեն՝ 22,7 մլն դոլար
- ֆեռոհամաձուլվածքներ՝ 22,4 մլն դոլար