
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության նիստում հայտարարել է, որ 60 հանրակրթական դպրոցների ամբողջական վերականգնումը կավարտվի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, իսկ մինչև տարեվերջ կավարտվի մոտ 100 դպրոցների շինարարական-վերականգնողական աշխատանքները։ Այդ դպրոցների ցանկին են պատկանում նաև Ախալքալաքի շրջանի Ալաստան և Դադեշ գյուղերի հանրային դպրոցները:
Վարչապետը շնորհավորել է աշակերտներին և ուսանողներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և խոսել դպրոցների ենթակառուցվածքային կազմակերպման մասին։
Նրա խոսքով՝ կառավարությունն ակտիվորեն աշխատում է դպրոցական ենթակառուցվածքների հետագա բարելավման ուղղությամբ։
«Արդյունքում ավելի քան 28 հազար աշակերտ շարունակում է միջազգային չափանիշներին համապատասխանող արդիականացված դպրոցներում։ Նաև աշնանը կսկսվեն 15 հանրակրթական դպրոցների կառուցման և 23 դպրոցների ամբողջական վերականգնման ընթացակարգերը։ Նախատեսվում է բոլոր համապատասխան դպրոցները կահավորել ժամանակակից չափանիշներին համապատասխան։ Այս ուղղությամբ մենք ակտիվորեն կհոգանք նաև ապագայում»,- ասել է վարչապետը։
Տեղեկության համար նշենք նաև, որ մինչ աշխատանքների ավարտը Ալաստանի հանրային դպրոցի աշակերները հաճախում են Վարևան գյուղի դպրոց, իսկ Դադեշի դպրոցի աշակերտները Սուլդայի հանրային դպրոց: