Հասարակություննորություններ 11 Սեպտեմբերի, 2024 • Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը զգուշացնում է սպասվող եղանակի մասին

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է հանրությանը սպասվող եղանակի մասին։

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ սեպտեմբերի 12-ի օրվա ավարտից մինչև սեպտեմբերի 13-ի օրվա ավարտը Վրաստանում սպասվում են կարճատև անձրևներ, հնարավոր է կարկուտ և ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում։

«Սպասվող տեղումները կարող են հանգեցնել Վրաստանի գետերում ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի հեղեղումների, ինչպես նաև սելավների և սողանքների առաջացման և ուժեղացման՝ լեռնոտ և լեռնային շրջաններում (սպառնալիքի մակարդակը միջին է)»,- ասվում է տեղեկատվության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝