
Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի կայքում պարբերաբար հրապարակվում է երկրի բոլոր հանրակրթական դպրոցներում թափուր հաստիքների մասին տեղեկություն։ JNEWS-ը միշտ հետևողական է այդ տեղեկությունը հասարակությանը փոխանցելու համար, ըստ այդմ՝ Ձեզ ենք ներկայացնում, թե ո՞ր դպրոցում և ի՞նչ մասնագետի կարիք կա։
Փոքր Սամսար գյուղում պահանջվում է IV-րդ դասարանի էթնիկ փոքրամասնությունների լեզվի (հայերեն) ուսուցիչ, դիմումների վերջնաժամկետը սեպտեմբերի 13-ն է։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարծախ գյուղի Ջիվանու անվան հանրային դպրոցում պահանջվում է գրադարանավար, հատուկ ուսուցիչ, X, XI, XII-րդ դասարանների Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ուսուցիչ, ինչպես նաև X, XI, IX-րդ դասարանների կենսաբանության ուսուցիչ։ Գրադարանավարի և հատուկ ուսուցչի թափուր հաստիքի համար դիմելու վերջնաժամկետը մինչև սեպտեմբերի 22-ն է, ֆիզիկական դաստիարակություն և սպորտի ուսուցչինը և կենսաբանությանը՝ սեպտեմբերի 15-ը։
Գյուղ Կուլիկամի հանրային դպրոցում պահաջվում է էթնիկ փոքրամասնությունների լեզվի (հայերեն) ուսուցիչ, դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 14-ն է։
Խուլգումո գյուղի հանրային դպրոցում կա մաթեմատիկայի ուսուցչի թափուր հաստիք, դիմումների ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 13-ն է։
Շրջանի Ազավրեթ գյուղի հանրային դպրոցում նույնպես կա մաթեմատիկայի ուսուցչի թափուր հաստիք, XII-րդ դասարանի, ցանկացողները կարող են դիմել մինչև սեպտեմբերի 14-ը։
VII, VIII, IX-րդ դասարանների պատմության ուսուցչի թափուր հաստիք կա մունիցիպալիտետի Կաջո գյուղի դպրոցում, հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է։
Իխտիլա գյուղի հանրային դպրոցում կա երկու թափուր հաստիք XI-րդ դասարանի աշխարհագրության և էթնիկ փոքրամասնությունների լեզվի (հայերեն) ուսուցիչ, դիմումների վերջնաժամկետն է՝ սեպտեմբերի 16-ը։
Օլավերդի հանրային դպրոցում X, XI, XII-րդ դասարանների ֆիզիկական դաստիարակություն և սպորտի ուսուցիչ թափուր հաստիք, դիմումների վերջնաժամկետն է՝ սեպտեմբերի 16-ը։
Օրջա գյուղի հանրային դպրոցում կա V և VI-րդ դասարանների Մեր Վրաստան առարկայի ուսուցչի թափուր հաստիք, VIII-րդ դասարանի էթնիկ փոքրամասնությունների լեզվի (հայերեն) ուսուցիչ և IV, V, VI, VII-րդ դասարանների երաժշտության ուսուցչի թափուր հաստիք։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 13-ը։
Այլ հաստիքների ծանոթանալու համար կարող եք հետևել Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի կայքին, սեղմելով հետևյալ հղումը։