Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 1 731 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 33 858 դեպք: Ապաքինվել է ևս 2 197 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 14 829:

Կորոնավարակից մահացել է ևս 15 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 253:

Կարանտինի ռեժիմում է մնում 3 507 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 4 022-ը:

Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 1 824 դեպք