Աշակերտները պարտավոր չեն լինի դպրոցներում դիմակներ կրել: Այս մասին ասված է Կրթության և Առողջապահության նախարարությունների կողմից նոր ուսումնական տարվա համար մշակված հանձնարարականներում:

Ըստ հանձնարարականների, դպրոցներից կպահանջվի դիմակների պաշար ունենալ:

Յուրաքանչյուրը, ով ցանկանում է մտնել դպրոցի շենք, կկարողանա շենք մտնել ախտահանման, ջերմաչափման և ձեռքերի ախտահանումից հետո:

Բոլոր մարդիկ (բացառությամբ սովորողների) պետք է դիմակներ կրեն՝ դպրոցի ընդհանուր տարածքներով տեղափոխվելիս կամ գտնվելիս (ներառյալ միջանցքը, սանդուղքը, ուսուցչանոցը և այլն), ներառյալ դասամիջոցի ժամանակ և այլն:

Ժամանակավոր մեկուսացման սենյակ կհատկացվի տենդ և շնչառական ախտանիշներ ունեցող աշակերտների համար:

Դասերի միջև յուրաքանչյուր ընդմիջումից հետո սանհանգույցները կախտահանվեն, իսկ սենյակները կօդափոխվեն:

Պարտադիր կլինի նաև կես ժամանոց դասամիջոցներ հերթափոխների միջև, դասասենյակների և ընդհանուր տարածքների սանիտարական մաքրում և օդափոխություն, ինչպես նաև սանիտարական մակերեսների ախտահանումը, որոնց դիպչում են հաճախ: