Վրաստանի գլխավոր դատախազությունը, օգոստոսի 8-ին Ախալքալաքում տեղի ունեցած սպանության փաստով Արթուր Գաբրիելյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրել նպատակաուղղված սպանության, հրազենի ապօրինի ձեռք բերման, պահելու և կրելու հոդվածներով:

Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ դատախազությունն այսօր կդիմի դատարան՝ Ա.Գ.-ի նկատմամբ խափանման միջոց ընտրելու և խափանման միջոց կիրառելու մասին:

«Ներքին գործերի նախարարության կողմից անցկացրած հետաքննությամբ սահմանվել է, որ 2020 թվականի օգոտոսի 8-ին, երեկոյան ժամերին, Ախալքալաքում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած խոսակցության ու ֆիզիկական բախման ընթացքում, Ա.Գ.-ն, սպանության նպատակով հրազենից կրակելով Վ.Մ-ին կրծքավանդակի հատվածին, վիրավորել է նրան, ինչի հետևանքով Վ.Մ.-ն մահացել է հիվանդանոցի ճանապարհին»:

ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել ՎՕ-ի 225-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով՝ խմբակային ակցիա կազմակերպելու և մասնակցելու համար, որն ուղեկցվում է բռնությամբ, կողոպուտ, ուրիշի ունեցվածքին դիտավորյալ վնաս պատճառելու և զենք օգտագործելու մասով:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին, երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում Ախալքալաք քաղաքի կենտրոնում թեթև վիճաբանության ժամանակ հրազենային կրակոցից մահացել է Կուլիկամ գյուղի բնակիչ 27-ամյա Վարդիկ Միրանյանը, որից հետո Ախալքալաքում սկսվել են անկարգություններ: Կուլիկամցիներն այրել են կրակողի՝ Ա. Գաբրիելյանի սեփական տունը, հայրական տունն ու հյուրանոցը, ինչպես նաև կռվի մասնակիցներից՝ Կարեն Քոսյանի ու Գենա Զարմարյանի տները:

Արդեն օգոստոսի 9-ին Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում, դեպքից ժամեր անց ձերբակալվել է Արթուր Գաբրիելյանը՝ (ծնված՝ 1983 թ.-ին)՝ կանխամտածված սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռքբերելու, պահելու և օգտագործելու մեղադրանքով:

Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի ՔՕ 108-րդ հոդվածի և 236-րդ հոդվածի, III և IV հատկանիշներով, որը ենթադրում է կանխամտածված սպանություն և ապօրինի զենքի պահում:

Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝
Հրդեհված տների սեփականատերերը փոխհատուցում են պահանջում
Վրաստանի նախագահը երկրում հանցավորության վիճակը մտահոգիչ չի համարում
Կադրեր Ախալքալաքի սպանությունից (Video)
Ախալքալաքի հիվանդանոցում վիրավորներ չկան
Սպանություն Ախալքալաքում. պատճառներ, ականատեսներ ու մանրամասներ
Լուսանկարներ՝ երեկ Ախալքալաքում տեղի ունեցած անկարգություններից
Հյուրանոցի սեփականատերը ձերբակալվել է, Ախալքալաքում փնտրում են տները հրդեհողներին
«Ձերբակալվել է 1 անձ, ինտենսիվ հետաքննությունը շարունակվում է»
Ախալքալաքում անհանգիստ իրավիճակ է. Իրադրությունն այս պահին
Ախալքալաքում հատուկ ջոկատայիններ են կուտակվում
Ախալքալաքում 4 տուն և հյուրանոց են հրդեհել (Video)
Ախալքալաքում անկարգությունները շարունակվում են (Video/Photo)
Ծեծկռտուք և ավերածություն Ախալքալաքում