Տևական ժամանակ է ինչ Ախալքալաքի շրջանում խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ չէին կարողանում պետական ծրագրով, այսինքն՝ 1 լարի սիմվոլիկ գումարով դեղորայքը ստանալ: Ախալքալաքի հիվանդանոցը չէր կարողանում առցանց դեղատոմս գրել, քանի որ Առողջապահության նարարարության պորտալը փակ էր: Ինչպես հայտնում են նախարարությունից, խնդիրն արդեն լուծված է:

Պետական ծրագրի շահառուներն Ախալքալաքում չեն կարողանում 1 լ-ով դեղորայք ստանալ

Կորոնավարակի համաճարակի պատճառով Վրաստանում արդեն երեք ամիս է դեղատոմսերը տալիս են առցանց, ինչը չէր իրականացնում Ախալքալաքի միակ հոսպիտալը, քանի որ սկզբնական շրջանում Ախալքալաքի հոսպիտալի համար փակ էր նախարարության պորտալը: Հոսպիտալը կարգավորել էր խնդիրը:

Առողջապահության նախարարությունից Jnews-ին հայտնեցին, որ դեղատոմսի հետ կապված բոլոր խնդիրները լուծված են և պետական ծրագրի շահառուները կարող են առանց որևէ խնդրի ստանալ այն:

Այսինքն՝ հիմա շահառուները կարող են դիմել Ախալքալաքի հիվանադանոց և ստանալ դեղատոմսը, այնուհետև այն ներկայացնելով դեղատուն կարող է իրեն հասանելիք դեղամիջոցն ստանալ անվճար:

Հիշեցնենք, որ ըստ «Քրոնիկական հիվանդությունների դեղամիջոցներով ապահովման ծրագրի»՝ սրտանոթային, թոքերի, վահանձև գեղձի քրոնիկ հիվանդություն, դիաբետի (ոչ ինսուլինային կախվածության, 2-րդ տեսակ), էպիլեպսիայով և պարկինսոնի հիվանդություն ունեցող մարդկանց ապահովումը դեղամիջոցներով, ապահովելով ֆինանսական մատչելիություն, պարկինսոնի հիվանդություն ունեցող Վրաստանի քաղաքացիներին և նրանց, ովքեր տառապում են էպիլեպսիայով:

Սույն ծրագրից կարող է օգտվել այն անձը, ով գրանցված է «Սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների միասնական բազայում» և ընտանիքին շնորհված գնահատման միավորը չի գերազանցում 100 000 բալը։

Թոշակի անցած բնակիչները (կանայք՝ 60 տարեկանից, տղամարդիկ՝ 65 տարեկանից), սահմանափակ հնարավորություններ ունեցող անձի կարգավիճակում գտնվող երեխաները, ինչպես նաև սուր կամ զգալիորեն արտահայտված հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձինք: Հիվանդները դեղամիջոցները ձեռք են բերում խորհրդանշական գնով` 1 լարիով: Պարկինսոնի հիվանդություն ունեցող և էպիլեպսիայով տառապող քաղաքացիները դեղեր գնելիս կունենան առնվազն 75% զեղչ։

Ծրագիրն ընդգրկում է հետևյալ հիվանդությունները.

Քրոնիկ սրտանոթային հիվանդություններ, Թոքերի քրոնիկ հիվանդություններ, Շաքարախտ (II տիպ), Վահանաձև գեղձի հիվանդություններ, Պարկինսոնի հիվանդություն, Էպիլեպսիա։

Գայանե Ակոջյան