Երեկվանից դեպի քաղաք տանող Բեժանո գյուղի ճանապարհը փակ է, բնակիչները աղոթում են, որպիսի որևէ պատճառ չլինի հիվանդանոց գնալու կամ շտապօգնություն կանչելու: Պատասխանատուները խոստանում են, որ հարցը շատ շուտով կլուծվի:

Մունիցիպալիտետում տեղացած առատ ձյունը փակել է որոշ գյուղական ճանապարհներ, մեկուսացնելով գյուղացիներին քաղաքից և պատճառելով նրանց անհարմարություն:

Բեժանո գյուղի մի բնակիչ դիմեց մեզ, խնդրելով պարզել, թե երբ է մաքրվելու գյուղի ճանապարհը:

«Այսօր ձյուն չի եկել, բայց ճանապարհները փակ են, ձյան բարձրությունը գրեթե մեկ մետր է: Ես խնդրում եմ օգնել, միգուցե քաղաքապետարանում տեղյակ չեն, կամ պարզապես դանդաղեցնում են մաքրման գործընթացը: Ես անհանգստացած եմ, քանի որ եթե տարեցները և երեխաները հիվանդանան, շտապօգնություն կանչելը կամ հոսպիտալացումն անհնար է կամ շատ դժվար, աշակերտներն էլ դժվարությամբ են գնում դպրոց », – գրում է Բեժանո գյուղի բնակիչը:

Մենք զանգահարեցինք «Ջավախ Ավտո Գզա» ընկերությանը, որը շահել էր գյուղական ճանապարհները ձյունից մաքրելու տենդերը:

«Այո, մենք տեղյակ ենք, որ Բեժանո տանող ճանապարհը փակ է, մեզ ասացին, մենք աշխատում ենք Ղադոլարի կողմից, հիմա բանվորները կգան Ախալքալաք, մի փոքր հաց կուտեն և նորից կգնան: Նրանք ամբողջ օրն աշխատել են: Աշխատում են երեկվանից: Նրանք մաքրել են բոլոր մեկուսացած գյուղերը, այս պահին միայն Բեժանո և Մոդեգամ գյուղերն են մնում փակ », – ասում է «Ջավախ Ավտո Գզա »ընկերության տնօրեն Ջաբա Ձիրկվաձեն: