Թուրքիայի և Վրաստանի միջև առաջին բեռնատար գնացքը կշահագործվի այսօր, հուլիսի 23-ին: Գնացքը կշարժվի Էրզրումում գտնվող Պալանդոկենի լոգիստիկ կենտրոնից: Այս մասին հաղորդում է «Թուրքական պետական երկաթուղիները» (TCDD):

TCDD-ի ղեկավար Ալի Իհսան Ույգունը, «Վրացական երկաթուղի» ԲԸ–ի նախագահ Դավիթ Փերաձեն, «Pasifik Eurasia» լոգիստիկ ընկերության ներկայացուցիչները կմասնակցեն գնացքի շահագործման արարողությանը:

Նոր երկաթգծով գնացքները կտեղափոխեն արտահանման բեռներ և կշարժվեն Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղով:

Գնացքը բաղկացած է վրացական ԲԸ-ի 5 բեռնատար վագոններից:

Երկու երկրներում երկաթուղային գծերի տարբեր լայնությունը հաշվի առնելով, Ախալքալաքի կայարանում կփոխվի երկաթուղային վագոնների սայլակները:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կառուցվել էր ադրբեջանա-վրացա-թուրքական միջպետական համաձայնագրի հիման վրա: Ծրագրի իրականացումը սկսվել էր 2008 թվականին:

Նախագծի շրջանակներում Վրաստանի Ախալքալաքի կայարանից երկաթուղային կայարան է կառուցվել մինչև Կարս քաղաքի երկաթուղային կայանը: ԲԹԿ-ի ընդհանուր երկարությունը 826 կիլոմետր է: