Ախալքալաքի շրջանում կկառուցվի 2 և կվերանորոգվի 5 կամուրջ: Ընդհանուր առմամբ այս աշխատանքների իրագործման համար տեղական բյուջեից 94 069 լարի է հատկացվել:

Ալաստան և Կոկիո գյուղերում հետիոտնի համար նոր կամուրջներ կկառուցվի, համապատասխանաբար հատկացվել է 14 615 և 14 395 լարի:

2019 թվականին կվերանորոգվի նախկին Զինվորական ավանը քաղաքին միացնող, հետիոտնի համար նախատեսված կամուրջը, Բավրա գյուղը քաղաքին միացնող, ինչպես նաև Խուլգումո, Մեծ Խորենիա, Վարևան, Ալաստան և Կոկիո գյուղերի կամուրջները:

Նախկին զինվորական ավանը քաղաքին միացնող կամուրջի վերանորոգման համար հատկացվել է 29 133 լարի, Վարևան, Ալաստան և Կոկիո գյուղերի կամուրջի համար՝ 4 500, Խուլգումոյի կամուրջի համար՝ 3 700 լարի, Բավրա գյուղը քաղաքին միացնող կամուրջի համար՝ 1990 լարի, իսկ Խորենիա գյուղի կամուրջի վերանորոգման համար՝ 25 196 լարի:

Նրանք պայքարում են, որ չմնան շրջափակման մեջ
Բեռնատարները կրկին երթևեկում են գյուղամիջով

Նշենք, որ Jnews-ը պարբերաբար անդրադարձել է Ախալքալաքի շրջանի կամուրջների վատթար վիճակին: Մասնավորապես Խորենիա գյուղի կամուրջը, որով բնակիչները Ախալքալաք կամ այլ գյուղեր են գնում վտանգավոր է երթևեկության համար, քանի որ ըստ բնակիչների հիմքից սկսվել է քայքայվել: Կառուցումից մինչ այսօր կամուրջը չի նորոգվել։ Խորենեցիները վախենում են, որ գյուղի միակ կամուրջը (կառուցված դեռևս 1962 թվականին) կփլվի և գյուղը կհայտնվի շրջափակման մեջ: