Այս տարվա ընթացքում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով Ղազախստանի Կուռիկ գյուղից թուրքական Մերսին նախատեսվում է տեղափոխել մոտ 10 մլն տոննա հացահատիկայիններ և ձիթատու մշակաբույսեր:
Այս մասին հայտարարել է ԲԸ «Ղազախստանի երկաթուղիներ» մամլո ծառայությունը:
Հացահատիկը կտեղափոխվի բեռնարկղերով «Կուռիկ-Ալյաթ-Ախալքալաք-Կարս-Մերսին» նոր երթուղով:
Անցյալ տարի ԲԹԿ-ով թուրքական Մերսին անցավ առաջին բեռնատար գնացքը: Ախալքալաքում նրանք լայն անցումային վագոններից կատարեցին տեղափոխություն նեղ վագոնների: