Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի երկաթուղային կայարանն ընդունել է առաջին 15 բեռնատար վագոնները: Վագոնների գծի փոխարինումը սովորականից եվրոպականի՝ չի կատարվել, այլ բեռնարկղերը վերաբեռնվել են ուրիշ վագոններ:
Նոյեմբերի 2-ին ժամը 12:00-ին Ախալքալաքի կայարան հասան Ղազախստանից ուղարկված հացահատիկով բեռնավորված բեռնարկղերը: Առաջին բեռնարկղերին սպասում էին նոյեմբերի 1-ին, սակայն, աշխատակիցներից մեկի խոսքերով, քանի որ կայարանում լուսավորություն դեռ չկա, բեռը հասցրեցին առավոտյան:
«Քանի որ կայարանը լուսավորություն չունի, նրանք ցանկացան որ մեքենաները ցերեկով հասնեն կայարան: Մենք կվերաբեռնենք այլ վագոններ և նրանք կշարունակենք իրենց ճանապարհը դեպի Թուրքիա», – ասաց աշխատակիցներից մեկը, ով չուզեց ներկայանալ:
Առաջին բեռը ընդունեցին «Վրացական» և «Ադրբեջանական երկաթուղիների» ներկայացուցիչները: Ախալքալաքի կայարան բեռի ժամանումից հետո այն ուղարկեցին կայանից մի փոքր հեռու: Այնտեղ կային դատարկ վագոններ: Հզոր կռունկների օգնությամբ բեռնարկղերը վերաբեռնեցին նրանց վրա:
«Գնացքների գծերի փոխման կռունկները պատրաստ են: Բեռնարկղերը կարելի է վերաբեռնել: Երբ կլինեն այլ վագոններ, այդ ժամանակ մենք կփոխենք գնացքների գծերը: Այսօր մենք առաջին անգամ ենք կատարում այս գործը, ու ես չեմ կարող ասել, թե որքան ժամանակ կպահանջվի», – ասաց Ախալքալաքի կայանի պետ Օմար Օսիձեն:
Շուշան Շիրինյան