Այսօր Գանձա գյուղի և Սաղամոյի միջև գտնվող անտառահատվածում, մայրուղու մոտ հայտնաբերվել է Գանձա գյուղի 49-ամյա բնակչի դին: Ինքնասպանության պատճառները հայտնի չեն, ընթանում է հետաքննություն:

Գանձա գյուղի 49-ամյա բնակչի ինքնասպանությունը բոլորի համար անսպասելի էր: Գյուղում հանգուցյալի մասին խոսում են, որպես հանգիստ մարդու, ով չի առանձնացել ինչ-որ բանով: Նա ունի ընտանիք, որդի և դուստր, ով վերջերս է ամուսնացել: Մահացածը այս տարի աշխատել է որպես հովիվ: Արածեցում էր գյուղի կովերի նախիրը և այդպես գումար էր վաստակում:

Ինքնասպանության հնարավոր պատճառների մասին գյուղում դեռ ոչինչ չեն կարող ասել: