Վրաստանի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը վիճակագրական վերլուծություն է կատարել տարբեր առարկաների, այդ թվում՝ ընդհանուր ունակությունների հայերեն և ադրբեջաներեն թեստերը:
Ընդհանուր ունակությունների թեստի առավելագույն միավորը 80 է: Քննության նվազագույն շեմը համարվում է հաղթահարված, եթե դիմորդի ստացած միավորը 24-ից բարձր է:
Ըստ Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի՝ ընդհանուր ունակությունների հայերեն քննությանը մասնակցել է 627 դիմորդ, նրանցից 20.22%-ին չի հաջողվել հաղթահարել նվազագույն շեմը:
Իսկ ընդհանուր ունակությունների ադրբեջաներեն քննությանը մասնակցել է 2 601 դիմորդ, նրանցից 32,6%-ին չի հաջողվել հաղթահարել նվազագույն շեմը:
Այսպիսով, ադրբեջաներեն լեզվով ընդհանուր ունակությունների թեստը հանձնող դիմորդների թիվը 1974-ով գերազանցում է հայերեն լեզվով թեստ հանձնող դիմորդների թվին:
Այլ առարկաներից վերլուծություններին կարող եք ծանոթանալ անցնելով նշված հղումով։