Միայն օգոստոսի 15-ին Ախալքալաքի մունիցիպալիտետում, ըստ Ախալքալաքի հանրային առողջության կենտրոնի, գրանցվել է շների կողմից մարդկանց վրա հարձակման 2 դեպք, իսկ օգոստոսի 16 օրերի ընթացքում գրանցվել է շան 9 հարձակում և կծոց:

Հունվարի 1-ից, ընդհանուր առմամբ, ՀԱԿ-ը արձանագրել է 84 հարձակում Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչների վրա։ Դրանցից մեկական դեպքը՝ հարձակումն է կատվի և առնետի կողմից։

Ամբողջ 2023 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչների վրա կենդանիների հարձակումների 149 դեպք է գրանցվել։ Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնի (ՀԱԿ) տվյալներով՝ 2023 թվականի 7 ամիսների ընթացքում գրանցվել է 74 կծոց, իսկ 2024 թվականի 7 ամսում հարձակման 73 դեպք։

Անօթևան շների խնդիրն ամենաբարդ խնդիրներից է ոչ միայն Ախալքալաքի մունիցիպալիտետի, այլև ողջ Վրաստանի համար։ Մունիցիպալ իշխանությունների վարած քաղաքականությունն ապացուցվել է, որ անարդյունավետ է: Մունիցիպալիտետները մի քանի տարի անընդմեջ կիրառում են շներին բռնելու, ստերջացնելու և իրենց բնակության վայր վերադարձնելու պրակտիկան: Այնուամենայնիվ, Մունիցիպալիտետների բյուջեների սահմանափակ հնարավորությունների պատճառով շատ քիչ շներ են ստերջացվում: Ի թիվս այլ խնդիրների, խնդիր է նաև, որ մինչև մրցույթով սկսվում է շներին բռնելու և ստերջացնելու գործընթացը, շները ժամանակ են ունենում բազմանալու, և նրանց թիվը մի քանի անգամ ավելանում է։