Հայ-վրացական սահմանի «Բավրա-Նինոծմինդա» անցակետ ընթացող միջպետական ճանապարհը հիմնանորգվում է: Հայաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի փոխանցմամբ՝ հիմնանորոգվում է Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 160+200-կմ171+700 հատվածը։ 11.5 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածն անցնում է Շիրակի մարզով՝ Աշոցքից հասնում է մինչև Բավրա (սահմանային անցակետ)։
«Հիմնանորոգումը մեկնարկել է 2023 թվականին։ Ներկայում ասֆալտբետոնե ներքին շերտն ամբողջությամբ տեղադրված է‚ 4.8կմ հատվածում տեղադրվել է վերին շերտը։ Մյուս հատվածներում վերին շերտի տեղադրման աշխատանքները շարունակվում են‚ կատարվում է կողնակների լրացում։ Ասֆալտապատումից հետո ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։ Աշխատանքների ավարտը նախատեսված է աշնանը»,- նշված է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ շինաշխատանքների պայմանագրային արժեքը մոտ 2 մլրդ 338 մլն դրամ է։ Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ։