Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի միակ անցակետի աշխատանքը տեխնիկական աշխատանքների պատճառով մի քանի ժամով կդադարեցվի։

Վրաստանի եկամուտների ծառայության տվյալներով՝ օգոստոսի 6-ին՝ ժամը 05:00-ից մինչև 10:00-ն, սահմանափակումներ են մտցվելու։

Ծրագրվում է թարմացնել ավտոմատացված պահեստային էլեկտրական բաշխիչ ցանցը։ Այդ կապակցությամբ մաքսային հսկողությունը կկասեցվի, ապրանքների ներմուծումն ու արտահանումը, ինչպես նաևուղևորների տեղաշարժը երկու ուղղությամբ։

«Աշխատանքների ավարտից հետո Կազբեգիի մաքսակետը կվերսկսի իր աշխատանքը սովորական ռեժիմով, 24/7, ամբողջ հզորությամբ», – հայտնում են վարչությունից։