Ոսկու գինը աշխարհում բարձրացել է և հասել պատմական նոր բարձրակետի։ Հուլիսի 17-ի Թբիլիսիի ժամանակով ժամը 11:00-ի դրությամբ, թանկարժեք մետաղի գինը մեկ ունցիայի դիմաց կազմել է 2466 ԱՄՆ դոլար (1 ունցիան հավասար է մոտ 28 գրամի)։
Gold Price-ի տվյալների համաձայն՝ անցյալ ամիս ոսկու գինը դրան նախորդող ամսվա համեմատ աճել է 6,36%-ով։
Հարկ է նշել, որ ոսկու գինը համաշխարհային շուկաներում հունիսին կայուն է եղել և ամիսը փակել է գրեթե առանց փոփոխությունների՝ ունցիայի դիմաց 2327 ԱՄՆ դոլար: Չնայած ամսական կայունությանը, 2024 թվականի սկզբից մինչև հունիսի վերջը համաշխարհային շուկաներում ոսկու գինն աճել է 12,8%-ով։