«2019-2024 թվականներին ԵՄ-ի ֆինանսավորումը Վրաստանի նախարարություններին 11 անգամ գերազանցում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հատկացվող միջոցները»,- ասվում է Վրաստանում ԵՄ պատվիրակության կայքում հրապարակված տեղեկատվության մեջ։
Եվրահանձնաժողովի տվյալների վերջին վերլուծության վրա հիմնված տեղեկատվության համաձայն՝ 2019-2024 թվականներին Վրաստանի նախարարությունների և պետական այլ կառույցների կողմից ստացված ԵՄ ֆինանսավորումը կազմել է 517 մլն եվրո, մինչդեռ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հատկացված գումարը կազմել է 46,1 մլն եվրո։
«Եվրոպական միության 46,1 միլիոն եվրոյի ֆինանսավորումը ներառում է 47 ծրագիր, որոնք իրականացվել են ավելի քան 170 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից, որոնք աշխատում են Վրաստանի տարբեր ոլորտներում։
Մարդու իրավունքներ և գենդերային հավասարություն՝ 8,6 միլիոն եվրո։
Ժողովրդավարական մասնակցություն և անկախ լրատվամիջոցներ՝ 8 միլիոն եվրո։
Բիզնեսի զարգացում և մասնագիտական կրթություն՝ 7,9 մլն եվրո։
Անվտանգության ոլորտի բարեփոխումների աջակցություն՝ 4,9 մլն եվրո։
Մշակույթ և ստեղծագործական արդյունաբերություն՝ 4,6 մլն եվրո։
Հակամարտությունների լուծման համար վստահության ձևավորում՝ 4 միլիոն եվրո։
Ապակենտրոնացում և գյուղական զարգացում` 3,9 մլն եվրո։
Շրջակա միջավայրի և կլիմայի պաշտպանություն՝ 2 մլն եվրո։
Պետական կառավարման բարեփոխումների խթանում՝ 1,2 մլն եվրո, Դատաիրավական համակարգ՝ 1 մլն եվրո»,- ասվում է տեղեկատվության մեջ։
Այնտեղ նաև նշում է, որ 2019-2024 թվականներին Եվրամիությունից ստացված 46,1 միլիոն եվրոյի ավելի քան երկու երրորդը հատկացվել է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին Վրաստանի բնակչությանն օգնելու և ծառայություններից օգտվելու այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ աջակցությունը խոցելի խմբերին, մասնագիտական կրթությունը, ձեռներեցությունը, սոցիալական ծառայությունները, երիտասարդների ներգրավվածությունը և համայնքային զարգացումը, մշակութային ոլորտը, բնապահպանության միջոցառումների իրականացումը։
«Ֆինանսավորման մեկ երրորդը վերաբերում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք վերահսկում, խթանում և համագործակցում են պետական մարմինների հետ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ մարդու իրավունքները, ԵՄ չափանիշների ընդունումը, գենդերային հավասարությունը և ապակենտրոնացումը:
Վրաստանին տրամադրվող ԵՄ աջակցության (2019-2024) լավագույն 10 շահառուների թվում են հետևյալ պետական կառույցները.
111,55 մլն եվրո՝ Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարություն/տեղական ինքնակառավարման։
101,40 մլն եվրո՝ Ֆինանսների նախարարություն։
62,75 մլն եվրո՝ ՊՆ։
57 միլիոն եվրո՝ Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարություն և գերատեսչություններ։
5 մլն եվրո՝ Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարություն։
25,07 մլն եվրո՝ Օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարություն և գերատեսչություններ։
19 միլիոն եվրո՝ Միգրացիայի հարցերով կառավարական հանձնաժողով։
12,85 մլն եվրո՝ Կրթության, գիտության և երիտասարդության նախարարություն։
10,5 միլիոն եվրո՝ Ներքին գործերի նախարարություն։
4 միլիոն եվրո՝ Կառավարության վարչակազմ։
(11-րդ տեղը զբաղեցնում է Վրաստանի խորհրդարանը՝ 4,8 մլն եվրո)»,- ասվում է տեղեկատվության մեջ։