Անօթևան շներին բռնելու, ստերջացնելու, կաստրացիայի, պատվաստելու, նույնականացնելու և վերադարձնելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ էֆթանազիայի ենթարկելու մրցույթը կայացավ երկրորդ անգամից։ Թեև այս մեթոդը փաստացի չի լուծում Ախալքալաքում թափառող շների խնդիրը, սակայն մրցույթը չի կարող հասնել իրականացման փուլ։ Մրցույթը շահած «Դոգի դոկ» ընկերությունը բողոքարկել է մրցույթի պայմանները։
Մրցույթը շահել է «Դոգի դոկ»-ը 20 789 լարիով՝ սկզբնական 25 986 լարիի պայմաններում։ Մրցույթի համաձայն՝ մինչև դեկտեմբերի 31-ը նախատեսվում էր բռնել 142 անօթևան շուն։ Ընթացակարգերն ավարտելուց հետո շներին պետք է նույնականացնեին և վերադարձնեին Ախալքալաք, կամ անհրաժեշտության դեպքում՝ էվթանազիայի ենթարկեին, սակայն «Դոգի դոկ» ընկերության հետ պայմանագիրն այդպես էլ չկնքվեց։
Բանն այն է, որ ընկերությունն առաջարկել է այս խնդրի լուծման մրցութային պայմաններից տարբեր մեթոդներ և խնդրել փոփոխություններ կատարել առկա մրցութային պահանջներում։ Ախալքալաքի քաղաքապետարանի Պետական գնումների վարչության պետ Ռոզա Յորդանյանի խոսքով՝ այս պահին տվյալ մրցույթի պայմանագիրը չի կնքվել՝ բողոքարկման գործընթացի պատճառով։
«Պայմանավորվածություն չկա, քանի որ մրցույթը բողոքարկվել է։ Ահա թե ինչու է այս հարցը ձգձգվում: Մասնակիցներից մեկը ցանկանում է, որ տեղում աշխատելու համար հաշվի առնվեն իր պայմանները։ Բայց բանն այն է, որ մենք դրա համար տարածք չունենք, մենք կարծում ենք, որ այս դեպքում կլինեն հակասանիտարական պայմաններ: Սպասում ենք մրցութային հանձնաժողովի նիստին, որպեսզի հասկանանք ինչ ենք անելու հետագայում»,- ասում է Ռոզա Յորդանյանը։
Ինչպես վստահեցնում է «Դոգի դոկ» ընկերության տնօրեն Պաատա Կորձաձեն, ընկերությունը մի քանի տարի հաջողությամբ գործում է Թեթրիծղարոյում, Մանգլիսիում, Կոդայում, և միայն Թուշեթիում ընթացակարգերով անցել է 770 շուն։ Նա կարծում է, որ այս մեթոդը (ընթացակարգերի իրականացումը տեղում, առանց ապաստարան տեղափոխելու) թույլ կտա մունիցիպալիտետին ավելի քիչ գումար ծախսելով լուծել բազմացման հարցը։
«Նրանք մրցույթ են հայտարարել, այս մրցույթը հաստատ ապաստարանների համար է։ Բայց շուկայում այժմ այլ իրականություն է։ Քանի որ անասնաբուժական կլինիկաները ևս կատարում են ստերջացում, կաստրացիա և պատվաստում: Այս ծառայությունը նախատեսված չէ միայն ապաստարանի դեպքում: Մենք բողոքարկել ենք կոնկրետ այս մրցույթը այնտեղ հավաքվում է ժյուրի: Նրանք Ախալքալաքի մունիցիպալիտետին հանձնարարական են տվել, որպեսզի վերջինս վերանայի այս մրցույթը, և հայտարարեն նորմալ մրցույթ, որը չի ոտնահարի մրցակիցներին։ Իսկ հիմա սա հարմար է մի ընկերության համար, իսկ մյուսները չեն կարողանա մասնակցել»,- ասել է Պաատա Կորձաձեն։
Նույնական մրցույթ Ախալքալաքի մունիցիպալիտետը մեկ անգամ արդեն հայտարարել է, սակայն դադարեցրել է՝ մրցույթի պայմանների մեջ փոփոխություններ մտցնելու համար։ Բայց արդյունքում խնդիրը նորից մնաց։ Պաատա Կորձաձեի խոսքով, տեղում սպասարկումը կարող է շատ ավելի էժան լինել և ավելի քիչ ռիսկեր ունենալ։
«Մեր ծառայությունները նրանով են լավ, որ շանը չեն ուղարկում ապաստարան, որտեղ նա կարող է վարակվել վիրուսով և տարածել այն վերադարձի դեպքում: Այն, ինչ նրանք անում են մեկ տարվա ընթացքում, մենք ակնկալում ենք, որ կանենք 3-4 օրում։ Եթե խոսենք բազմացման մասին, սա ամենաարդյունավետ բանն է, որ կարելի է անել։ Առավելությունն այն է նաև, որ դա խնայողական կլինի»,- ասում է «Դոգի դոկ» ընկերության հիմնադիր և տնօրեն Պաատա Կորձաձեն։
Ինչպես նաև, ընկերությունը պետական գնումների կայքում իր առաջարկություններում առաջարկել է պահանջներից հանել ոչ պարտադիր պահանջները.