Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցումից հետո Երևանը կսկսի բանակցությունները Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային տեղափոխումների իրականացման նպատակով:

Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ի պատասխան Ռադիո Ազատության հարցի:

Նա չի բացառել, որ նման տրանսպորտային տեղափոխումներով կարող է զբաղվել, օրինակ, վրացական երկաթուղային ընկերությունը:

«Այս ուղղությամբ կանցկացվեն քննարկումներ: Արդյունքների մասին, մենք ձեզ կտեղեկացնենք: Ցանկացած գործարք, պայմանագիր, որոնք կարող են նպաստել Հայաստանի առևտրի աճի շրջանառությանը այլ երկրների հետ, վստահ եղեք, քննարկվում են», – ասել է նախարարը:

Համաձայն Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալների, 2016 թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսների ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Թուրքիայի միջև կազմել է 145,4 մլն դոլար, ինչը 17%-ով ավելին է 2015 թ.-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Ըստ այդ ցուցանիշի Թուրքիան համարվում է յոթերորդ խոշորագույն առևտրային գործընկերը: Հատկանշական է, որ հայ-թուրքական ապրանքաշրջանառությունը հասել է այնպիսի ծավալի, գրեթե քառորդ դար փակ սահմանների պայմաններում:

Հիշեցնենք, որ Անկարան փակել էր սահմանը Հայաստանի հետ 1993 թ.-ի ապրիլին: Սպասվում է, որ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթգիծը կհանձնվի շահագործման այս տարի: Ադրբեջանը շահագրգռված է երկաթուղու շինարարությամբ, քանի որ այն, ըստ էության, փոխարինելու է Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթգծին:

Նյութը արտատպվել է Ռադիո Ազատությունից: