Խորհրդարանի պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլին պահանջում է նախագահական ընտրությունների, երկքաղաքացիության, ինստիտուտների հետ կապված խնդիրների և որոշ այլ հարցերի վերաբերյալ սահմանադրական փոփոխություններ իրականացնել:

Մթածմինդայի մեծամասնական պատգամավորի հիմնական պահանջներից մեկը համարվում է երկրում երկքաղաքացիության առկայությունը: Պատգամավորը խոսեց նաև նախագահական ընտրությունների մեթոդի մասին:

«Վրաստանի քաղաքացիների համար արգելվում է միաժամանակ լինել այլ երկրի քաղաքացի, և կա պահանջարկ չեղյալ հայտարարել սույն հոդվածը: Խնդիրն այն է, որ մենք, ըստ էության ունենք երկու Անվտանգության խորհուրդ, և Անվտանգության խորհուրդը պետք է ենթարկվի կառավարությանը: Մենք ցանկանում ենք, որ նախագահը պահպանի լեգիտիմությունը, որը հնարավորություն կտա նրան լինել մարդու իրավունքների սահմանադրական սկզբունքների երաշխավորը: Այս ամենը պահանջում է, որ մենք պահպանենք ընտրությունների անցկացման կարգը», – հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Լուսինե Աստոյան