Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհին՝ Կարծախի գյուղի մոտ, TIR պարկերից մեկի մոտ, այրվում է թուրքական համարանիշներով բեռնատար։ Ժամը 20:25-ի դրությամբ հրշեջները, փրկարարներն ու իրավապահները դեռ չեն ժամանել դեպքի վայր։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները ժամը 20.30-ից սկսել են մարել հրդեհը:

kamaz turqakan

Ըստ ականատեսների՝ հրդեհի պատճառը հայտնի չէ, հայտնի չէ նաև, թե ինչ բեռով է բեռնված բեռնատարը։ Jnews-ի տեղեկություններով՝ զոհեր և վիրավորներ չկան։

Ժամը 20:52-ի դրությամբ՝ փրկարարների հաջողվել է հանգցնել հրդեհը, դեպքի վայր է ժամանել նաև շտապօգնության խումբը։ Դեպքի վայրում գտնվողների խոսքերով՝ բեռնատարը կաուչուկ էր տեղափոխում։

Bernatar varac