Խանդո գյուղում արհեստական ջրամաբարի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են և շուտով կավարտվեն։ Կառուցվող ջրամբարը 6 հեկտար տարածք է զբաղեցնում։ Գյուղացիները ոգևորված են, վերջապես իրենց դաշտերը ոռոգման խնդիրը վերջնական լուծում կստանա։

Խանդոն շրջանի այն գյուղերից է, որտեղ բանկիչները համատարած կարտոֆիլագործությամբ են զբաղվում, սակայն սովետական կարգերի փլուզումից հետո այստեղ մշտապես ոռոգման ջրի խնդիր կա։

Այսօր գյուղացիները հույս ունեն, որ ջրամաբարի կառուցմամբ գյուղացին կլուծի իր համար կարևորագույն՝ ոռոգման ջրի խնդիրը։

«Շատ ուրախ ենք, որ մեր գյուղում ջրամբար է կառուցվում, վերջապես ոռոգման հարցը կլուծվի, ինքնահոս ջուր կունենանք։ Գիտեք ինչքան դժվար է ու ծախսատար ոռոգումը։ Չհաշված, որ այդքան ծախսերից ու աշխատանքներից հետո կարտոֆիլը չի վաճառվում», – ասաց Խանդո գյուղի բնակիչ Սերյան Հակոբյանը։

Ախալքալաքի քաղաքապետարանից հայնտում են, որ ջրամաբարի կառուցման նախնական աշխատանքները մեկնարկել են դեռ անցած տարի, սակայն փաստաթղթային խնդիրներով պայմանավորված ձգձգվել է։

«Արհեստական լիճն արդեն համարյա կառուցել ենք։ 6 հեկտար տարածք է զբաղեցնում, Ախալքալաքի մունիցիպալիտետը այն պետությունից գնեց։ Խանդոն շրջանի այն մեծ գյուղերից է, որտեղ մարդիկ զանգվածաբար զբաղվում են կարտոֆիլի մշակմամբ։ Պատկերացնում եք, ինչ մեծ օգուտ է գյուղի համար։ Անցած տարի էինք ուզում կառուցել, բայց փաստաթղթային խնդիրներով պայմանավորված ձգձգվեց։ Այս տարի՝ ոռոգման սեզոնին խանդոցին արդեն կարող է օգտվել այդ ջրամբարից», – ասաց Քաղաքապետարանի Տնտեսական զարգացման և գույքի ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը:

Ախալքալաքի մունիցիպալիտետի Խանդո գյուղի գյուղապետ Աշոտ Սահարյանի խոսքով, այս ջրամբարը կենսական կարևոր նշանակություն ունի։

«Գյուղացին հիմնականում զբաղվում է կարտոֆիլագործությամբ, դրա համար շատ կարևոր է, որ արհեստական լիճ ունենալը, որպեսզի կարտոֆիլագործությունը եկամտաբեր դառնա։ Այս տարի մոտավոր մեր գյուղում 300-400 հա կարտոֆիլի դաշտ կա, իսկ գյուղի ընդհանուր վարելահողերը 1240 հեկտար է, չհաշված տնամերձ հողամասերը»,- ասում է Աշոտ Սահարյանը։

Ջրամբարի կառուցման աշխատանքներն իրականացնում է ՍՊՀ-ը «Բերմուխա»-ն։ Ախալքալաքի մունիցիպալիտետը էլեկտրոնային մրցույթը հայտարարել է 170 000 լարիով։ Մրցույթին մասնակցել է երեք ընկերություն՝ ՍՊՀ-ը «Բերմուխա»-ն, ՍՊՀ-ը «Գոլդ 777»-ը և ՍՊՀ-ը «Մեգոբրոբա-5»-ը։ Սակայն էլեկտրոնային մրցույթը հաղթել է ՍՊՀ-ը «Բերմուխա»-ն, ջրամբարի կառուցման համար առաջարկելով 146 հազար 998 լարի 24 թեթրի։ Ըստ պայմանագրի՝ ջրամբարի կառուցման երաշխիքային ժամկետը 2 տարի է։