«Այսօր կառավարությունը քննարկում է հրամանագրի նախագիծը, ըստ որի՝ Covid-ի համավարակի ժամանակ մեր գրեթե 2000 համաքաղաքացիների նկատմամբ կիրառված տուգանքները կչեղարկվեն»,- այսօր կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Իրակլի Կոբախիձեի խոսքով, մասնավորապես, տուգանքներից կազատվեն 1855 ֆիզիկական և 38 իրավաբանական անձինք։
«Արդեն մի քանի տարի է, ինչ մեր քաղաքացիների հաշվին մնում են տուգանքները, որոնց պահանջը, մեր կարծիքով, միանգամայն անխելամիտ կլիներ, ուստի կառավարության այսօրվա նիստում որոշում կկայացվի զրոյացնել տուգանքները։ Առաջարկը պատրաստել է Առողջապահության նախարարությունը։
Տուգանքներից կազատվի 1855 ֆիզիկական և 38 իրավաբանական անձ: Ընդհանուր գումարը կազմում է մոտավորապես 5 մլն 600 հազար լարի»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։