Սուր վարակիչ հիվանդությունները տարածված են Ախալքալաքի շրջանում, բայց դրանք ոչ մի տեղ չեն արձանագրվում, քանի որ մարդիկ չեն դիմում բժշկի:
Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում 2016 թ.-ի դեկտեմբերին մոտ 30 մարդ հիվանդացել էր ջրծաղիկով: Այս գյուղում կա բուժքույր, բայց չկա բուժկետ:
«25-30 մարդ հիվանդ էին ջրծաղիկով, բայց հիմա արդեն նորմալ է», – ասում է գյուղի բուժքույր Արծվիկ Հողմրցյանը:
Ջրծաղիկի տարածվածության պատճառով Կարծախում դեկտեմբերին, ըստ գյուղացիներից մեկի, դպրոցներում աշակերտների 60% -ը բացակայել են դասերից, նույնիսկ ուսուցիչներն են հիվանդացել, սակայն արձակուրդները նպաստեցին հիվանդության թուլացմանը:
Ջրծաղիկ հիվանդությունը նկատվել է նաև Ախալքալաք քաղաքում և շրջանի այլ գյուղերում, բայց պաշտոնական տվյալներ սուր վարակիչ հիվանդության տարածվածությոան մասին, շրջանում չկա ոչ շրջանային հիվանդանոցում, ոչ էլ Հանրային Առողջապահական կենտրոնում (ՀԱԿ): Մարդիկ չեն դիմում բժիշկի, նրանք նախընտրում են բուժվել ինքները:
Շրջանային հիվանդանոցը և Հանրային Առողջապահական կենտրոնը ունեն իրենց բացատրությունը այս առումով:
Նախկինում, հիմնական պատճառը անվանում էին այն, որ Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում չկար վարակիչ հիվանդությունների բաժին: Վարակիչ հիվանդները ստիպված էին մեկնել Ախալցխա: Բայց արդեն երկու տարի է, հիվանդանոցում բացվել է վարակիչ հիվանդությունների սենյակ:
«Մենք կարող ենք կատարել նշանակումներ, նույնիսկ հոսպիտալացնել հիվանդին 1-2 օրով, բայց ոչ ավել է, քան մեկ երկու հիվանդ: Իսկ եթե լինի համաճարակ կամ ինչ-որ բարդ վարակիչ հիվանդություն, ապա մենք հիվանդանոցի պահեստային ֆոնդից կարող ենք մահճակալներ տրամադրել հիվանդների համար », – ասում է Շրջանային հիվանդանոցի տնօրեն Ալեքսան Թորոյանը:
Նա կարծում է, որ ջրծաղիկով կամ այլ հիվանդություններով հիվանդների զրոյական վիճակագրությունը կապված է գյուղերում բժիշկների քիչ քանակության հետ:
«Թեև դա իմ իրավասությունների մեջ չի մտնում, բայց 4-5 տարի է ես խնդրում եմ Առողջապահության նախարարությանը, Վարչության նախագահներին և Խորհրդարանի անդամներին, որ օգնեն մեզ այդ հարցում: Բժիշկների և բուժքույրերի պակասը հանգեցնում է այն բանին, որ ոչ բոլոր գյուղերում են անցկացվում պատվաստումներ », – ասում է Ալեքսան Թորոյանը:
Նշենք, որ վարակիչ հիվանդությունների դեմ երեխաների պատվաստումը պետական ծրագրի շրջանակներում, անվճար իրականացնում են գյուղական բուժքույրերը կամ բժիշկները:
Ներկա պահին, Ախալքալաքի շրջանի 64 գյուղերը սպասարկում են 11 բժիշկ: Մինչ 2010 թ.-ը, նրանք 33-ն էին: 11 բժիշկներից գյուղերում մշտական լինում են միայն երկուսը, մեկը՝ Բարալեթ գյուղում, մյուսը՝ Չունչխա գյուղում, իսկ մնացածները համատեղության կարգով աշխատում են շրջանային հիվանդանոցում:
Այն մասին, թե ինչու հիվանդության տարածվածության դեպքում չկան պաշտոնական տվյալներ, ՀԱԿ-ի համաճարակաբան Գայանե Ֆիդանյանը պատասխանեց, որ պատճառը գյուղերում բժիշկների ոչ բավարար քանակն է, սակայն նշեց, որ բոլոր գյուղերը սպասարկում են բուժքույրերը և հանրային պատվաստումը բոլոր գյուղերում իրականացվում է:
« Ջրծաղիկ հիվանդությունը կապված չէ պատվաստումների հետ, այդ հիվանդության պատվաստում չի կատարվում: Մարդիկ պարզապես չեն համարում ջրծաղիկը լուրջ հիվանդություն և ինքնուրույն տանը բուժվում են, «զելյոնկա» են քսում և բուժվում: Իսկ ջրծաղիկը շատ վտանգավոր հիվանդություն է, այդ վիրուսը կարող է հանգեցնել այլ հիվանդությունների », – ասում է Գայանե Ֆիդանյանը:
Շուշան Շիրինյան